Տնտեսություն 

Տիգրան Խաչատրյանը կնքեց «Էկոս» ազատ տնտեսական գոտու հետ պայմանագիրը

analitik.am

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և «Էկոս» ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության հետ փոխհարաբերությունները:

Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչև էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձևավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։

ԱՏԳ շրջանակներոում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա, ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգի կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաև ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։

ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր և Հայկական բլոքչեյն համաժողով տեղեկատվական-կրթական ֆորումը։

ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել գործող Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Հայաստանում այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։

Նույն շարքից