Տնտեսություն 

Տավուշի մարզպետը հանդիպել է չին գործարարների հետ

analitik.am

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպում ունեցավ չին գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում: Հյուրերը տեղեկացրին, որ հանդիպումը ճանաչողական է և նպատակն է տեղեկանալ, թե որ ոլորտում է նպատակահարմար ներդրումներ կատարել:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցի համար, մարզպետն այնուհետև ներկայացրեց մարզի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանք են գյուղատնտեսությունն ու տուրիզմը, նշեց նաև, որ տուրիզմի զարգացմանը մարզում մեծապես կխթանի Իջևանի ճոպանուղու կառուցումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեքստիլ արդյունաբերության, աղբի վերամշակման ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Վահե Ղալումյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Տավուշի մարզում չին գործարարների ներդրումներ կատարելու նախաձեռնություններին:

Նույն շարքից