Միջազգային 

Ոչնչացվել է 87 500 ահաբեկիչ, խոցվել 122 000 թիրախ. Շոյգուն ամփոփել է Սիրիայում ռուսական ուժերի աշխատանքը

analitik.am

Ռուսական ուժերը Սիրիայում 3 տարի գտնվելու ընթացքում խոցել են ահաբեկիչների մոտ 122 հազար օբյեկտ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ ընթացքում օդաչուներն իրականացրել են ավելի քան 40 հազար մարտական թռիչք, որոնցից 21 հազարը եղել են գիշերային:

ՌԴ ԶՈւ նախարարը նշել է, որ Սիրիայում ոչնչացվել է 87 500 ահաբեկիչ, 122 000 թշնամական օբյեկտ, ազատագրվել է 1411 բնակավայր՝ հավելելով, որ այս պահին կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում երկրի այն հատվածը, որտեղ ապրում է բնակչության 90 տոկոսը:

Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ուժերը հարուստ փորձ են ձեռք բերել, որով պատրաստ են կիսվել մյուսների հետ:

Նույն շարքից