Տնտեսություն 

Մոսկվայի արբիտրաժային դատարանը «Նաիրիտի» սեփականատիրոջից բռնագանձել է 107,95 մլն դոլար

analitik.am

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ:


Մասնավորապես, դատարանըւ պարտավորեցրել է վճարել 68.6 մլն հիմնական պարտքը, ինչպես նաեւ տոկոսները եւ վարկով վերցրած գումարը: Սկզբում բանկը 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին հայց է ներկայացրել, սակայն նիստի ընթացքու հայցվորը մեծացրել է իր պահանջները, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:


Հիշեցնենք, որ բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել: Բանկը մի հայց էլ ներկայացրել է «Նաիրիտին», որը վարկը ստացողն է: Ըստ այդմ, գործարանի սեփականատիրոջիից պետք է բռնագանձվի եւս 25.183 մլն դոլար:


Rhinоville Property Limited ընկերությունը հիմնադրվել է լեհական Samex, ամերիկյան Intertex ու ռուսական «Եվրոգազ» ընկերությունների կողմից:

Նույն շարքից