ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ›» հասարակական կազմակերպությունը անցկացրել է մարզական մասսայական միջոցառում Երևանի և ՀՀ մարզերի հատուկ դպրոցների 12-15 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
Միջոցառման նպատակն է սպորտի միջոցով խրախուսել սահմանափակումներով և առանց սահմանափակումների անձանց՝ հաղթահարելու խոչընդոտները և օգնելու կառուցել ավելի հանդուրժող հասարակություն:
Այս համատեքստում նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի հետ:
Միջոցառման ավարտին մասնակից և հաղթող թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով, իսկ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչներին շարունակական համագործակցության համար տրվել են շնորհակալական հավաստագրեր: