Տնտեսություն 

Վիեննայում կցուցադրեն աշխարհում ամենամեծ ոսկե մետաղադրամը

analitik.am

Աշխարհում ամենամեծ և ծանր մետաղադրամը, որը պատրաստված է մաքուր ոսկուց, համընդհանուր ցուցադրության է հանվել Վիեննայի Արվեստների պատմության թանգարանում: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Վիենայում ցուցադրվելուց հետո մետաղադրամը կուղևորվի Մյունխեն, Շտուտգարտ, Բեռլին: Մետաղադրամի նոմինալ արժեքը կազմում է 1 միլիոն ավտրալական դոլար:

Այն հատվել է 2 տարի առաջ՝Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի 60-ամյա գահակալության պատվին, ով համարվում է նաև ավստրալական միապետը:

Մետաղադրամի տրամաչափը կազմում է 80 սմ, իսկ հաստությունը՝ 12 սմ: Նրա մի կողմին պատկերված է Ավստրալիայի խորհրդանիշ կենգուրուն, իսկ մյուս կողմին՝ Ելիզավետա II-ը: Մետաղադրամը կշռում է 1 տոննա: 

Նույն շարքից