Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ ազատ ոճայինները մեդալներ չեն նվաճել:
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը առաջնությանը մասնակցել է Միհրան Ջաբուրյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ), Վալտեր Մարգարյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ) կազմով:
Վաղվանից իրենց մրցելույթներն են սկսելու հունա-հռոմեական ըմբիշները, որտեղ մեր հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ)։