Տնտեսություն 

Չինական ընկերությունները հրաժարվել են Իրանից նավթ գնել

Չինաստանը որոշել է հրաժարվել Իրանից նավթ գնելուց: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն էր հայտնել Թեհրանին և դեմ էր արտահայտվել ամերիկյան պատժամիջոցներին:

Պարբերականի տեղեկություներով, իրանական նավթի ձեռք բերումից հրաժարվելու են երկրի երկու խոշոր ընկերությունները, որոնք պատկանում են պետությանը: Խոսքը մասնավորապես վերաբերում է China National Petroleum Corporation (CNPC) և China Petrochemical Corp ընկերություններին, որոնք նախկինում օրական 600 հազար բարել նավթ էին ձեռք բերում:

Բացի դրանից, Իրանի հետ համագործակցությունից պատրաստվում է հրաժարվել չինական խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of Kunlun-ը, որը պատկանում է CNPC-ին: Մինչ այսօր հենց այդ բանկի միջոցով էին կատարվում բոլոր վճարումները իրանական նավթի համար:

Վերլուծաբանների կարծիքով չինական որոշումը երկու հիմք կարող է ունենալ՝ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները և սաուդական նավթի էժան լինելը: Սաուդցիները նավթն էժանացրել են՝ փորձելով մեղմել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության սկանդալը:

 

Նույն շարքից