Հոկտեմբերի 28-ին կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը ցուցադրվելու է ձայնի փոխանցման ինովացիոն տեխնոլոգիաներով:
Հատուկ համակարգը հետևելու է գնդակի դիրքին և ավտոմատ կերպով ակտիվացնի բարձրախոսները, որոնք տեղակայված են դաշտի այդ հատվածում:
Երկրպագուները կկարողանան լսել, թե ինչ է կատարվում դաշտում, լսել խաղացողների ռեպլիկները, գնդակին հարվածների ձայները:
Միևնույն ժամանակ հայտնվում է, որ խաղացողների միջև բանակցությունները չեն լսվելու:
Հերթական Կլասիկոն տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը, Երևանի ժամանակով ժամը 19:15-ին, Կամպ Նոու մարզադաշտում: