Տնտեսություն 

ՔԱԳՎ-ն 2014թ. գարնանը աուդիտ է իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանում

analitik.am

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 2014թ. գարնանը մոնիտորինգ է իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել  ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը, աուդիտը իրականացվելու է՝ պարզելու, թե որքանով է օդանավակայանը համապատասխանում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափորոշիչներին:


«Անցած տարի մենք որոշակի տեխնիկական թերություններ էինք հայտնաբերել, որոնք մեր գործընկերները խոստացել են վերացնել: Այս գարնանը կգնանք՝ վերջնականապես համոզվելու, որ օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է թռիչքներ ընդունել»,- ասել է Մովսեսյանը:


Հարցին, թե ինչու է աուդիտը ՔԱԳՎ-ն իրականացնում, այլ ոչ ICAO-ն, Մովսեսյանը պատասխանել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը դեռ չի գրանցվել ICAO-ի կողմից: «Որոշակի գործընթացներից հետո աշխատանքը կարող է անցնել նման ֆորմատի»,- նշել է նա:

Նույն շարքից