Լեհաստանի Զամոսկ քաղաքում, 20 տարեկանների աղջիկների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում, մեր մարզուհիներից այսօր առաջինը մրցահարթակ ելավ Դիանա Աղաբեկյանը /90 կգ/: Նա պոկեց 89 կգ, որը հինգերորդ ցուացանիշն էր: Լավ է, որ հրումում հաղթահարեց 119կգ-ն, արժանացավ «բրոնզի» և երկամարտի 208 կգ-ով եզրափակեց լավագույն քառյակը:
Դիանա Աղաբեկյանի բրոնզե մեդալը