Սպորտ 

Սպորտի նախարարը հանդիպել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում սամբոյի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ու իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել է մեր երկրում սամբոյի միջազգային մրցաշարերի, այդ թվում նաև՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման հնարավորության հարցը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև անկողնուն գամված հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջության վերականգման ընթացքին սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից հնարավոր աջակցությանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո կոմայի մեջ հայտնված Կոլյա Կարապետյանը ներկայումս գիտակից վիճակում է, սակայն չի կարողանում շարժվել և խոսել:

Նույն շարքից