Սպորտ 

Հայտնի են Մարկոս Պիզելլիի կրկնակի հետազոտության արդյունքները

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ընթացքում, Բրազիլիայում ենթարկվել է կրկնակի հետազոտության։

Մասնագիտացված կլինիկայում իրականացված հետազոտությունից հետո, ցավոք, պարզվել է, որ առկա է խաչաձև կապանի վնասվածք։ Մարկոս Պիզզելլին պետք է ենթարկվի վիրահատության, որի ժամկետները դեռ հայտնի չեն։

Կիսապաշտպանի լիարժեք վերականգնման համար նախնական տվյալներով կպահանջի մոտ 5-6 ամիս։

Նույն շարքից