Սպորտ 

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Խորվաթիային

Հոկտեմբերի 27-ին՝ Խորվաթիայի Սինջ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Խորվաթիայի Մ-17 հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը պարտվեց 0։3 հաշվով։

0։1՝ Յակով Անտոն Վասիլ, 12

0։2՝ Ստիպե Բիուկ, 36

0:3` Գաբրիել Գրոզնիցա, 90+3

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1.Լևոն Տեր-Մինասյան 3․ Արսեն Գալստյան 5․ Ստեփան Սահրադյան (ա) 6. Լևոն Դարբինյան 7․ Ալբերտ Դարբինյան (17․Գառնիկ Գևորգյան 53) 8․ Կարեն Նալբանդյան (19․Ռոման Միքայելյան, 54) 10․Գևորգ Տարախչյան 11․ Նարեկ Ալավերդյան 14․ Ռոբերտ Բաղրամյան 15․ Ստյոպա Մկրտչյան 16․ Էդգար Թամազյան (13․ Էդգար Մանուկյան, 73)

Պահեստայիններ՝ 12․ Ռուբեն Մարտիրասյան 2․ Սամվել Խանումյան 4․ Նորայր Նիկողոսյան 9․ Կորյուն Սեդրակյան 18․ Ռուբեն Տիգրան Եսայան 20․ Սպարտակ Հայրապետյան

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան

Նույն շարքից