Տնտեսություն 

Դոլարի երկակի փոխարժեք Վենեսուելայում

analitik.am

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են դոլարի երկակի փոխարժեքի ներմուծման մասին: Ըստ Վենեսուելայի փոխնախագահ եւ էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռամիրեսի՝ բարեփոխումը պետք է խանգարի սեւ շուկայում արժութային խարդախություններին եւ երկակի արժութային համակարգը պետք է դառնա «հսկայական կայունացնող գործոն»:


Ըստ Ռամիրեսի՝ պաշտոնապես դոլարը հասանելի կլինի այնպիսի առաջնահերթային ապրանքների  ներկրման համար, ինչպիսիք են պարենը եւ դեղորայքը: Տարադրամի պաշտոնական փոխարժեքով՝ մեկ դոլարը  6,3 բոլիվար է:


Մնացած դեպքերում դոլարի առքը կատարվելու է արժութային աճուրդների գներով, որոնք իրականացնում է Վենեսուելայի ԿԲ-ն: Ներկայումս այդ փոխարժեքով մեկ դոլարը կազմում է 11,3 բոլիվար: Այդ փոխարժեքով դոլար գնել ստիպված կլինեն, օրինակ, ավիատոմսեր եւ շքեղության առարկաներ ձեռք բերելիս, ինչպես նաեւ արատասահման մեկնելիս տարադրամ փոխանակելիս:

Նույն շարքից