Տնտեսություն 

ԿԳՆ չի պատրաստվում փոխհատուցել ուսուցիչների կենսաթոշակային 5% պարտադիր վճարը

analitik.am

Կրթության և Գիտության նախարարությունը չի փոխհատուցելու կրթական ոլորտում աշխատողների կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր 5% բաղադրիչը: Այս մասին ասաց նախարար Արմեն Աշոտյանը:


«Ես չեմ մեկնաբանում այն հարցերը, որոնք վերաբերվում են այլ նախարարությունների: Միայն կարող եմ ասել, որ պետբյուջեից նախատեսված գումարները կուղղվեն ուսուցիչներին եւ դպրոցներին: Որևէ կրճատում, հատկացում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել ավելացում»:


Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Որոշ գործատուներ հայտարարել են, որ իրենք են վճարելու այդ 5%-ը:

Նույն շարքից