Տնտեսություն 

Ավելի լավ է ունենալ 1-2 տոկոս որակյալ աճ, քան 15-20 տոկոս աճ, որից կօգտվեն քիչ թվով մարդիկ. Բաբկեն Թունյան

Հեղափոխության առաջին օրերից շատ մարդիկ ասում էին՝ մինչև չլինեն արտահերթ ընտրություններ, խաղի կանոնները չհստակեցվեն, քաղաքական անորոշությունը չվերանա, տնտեսության մեջ լուրջ տեղաշարժերի պետք չէ սպասել, սակայն տնտեսական ցուցանիշները մի բանով էլ են մտահոգիչ: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

Թունյանի խոսքերով, երբ խոսվում է ստվերի դեմ պայքարի մասին, այն տնտեսական ցուցանիշների վրա գոնե պետք է արտացոլված լինի:

Ամեն դեպքում Թունյանը կարծում է, որ պետք չէ ցուցանիշների պատճառով ողբերգություն սարքել, առավել ևս պետք չէ մեղավորներ փնտրել. Նոր իշխանություններին պետք չէ շատ ոգևորվել և հպարտանալ դրական ցուցանիշներով, քանի որ դրանք մեծ մասամբ նախորդ կառավարության իներցիան են: Սակայն պետք էլ չէ ցուցանիշների համար մեղադրել կառավարությանը, քանի որ այդպես էլ պետք է լիներ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով:

Կառավարության ձեռնարկած քայլերի մասով տնտեսագետը նշեց՝ հենց առաջին օրվանից են ասում, որ տնտեսական քաղաքականություն չկա, ինչը բնական է, քանի որ այն մշակելու համար ժամանակ ու ինֆորմացիա է պետք. Ես գտնում եմ, որ ավելի լավ է ունենալ 1-2 տոկոս որակյալ աճ, քան 15-20 տոկոս աճ, որից կօգտվեն քիչ թվով մարդիկ: Գլխավոր ասելիքս այն է, որ պետք չէ ասել միայն վատը, կամ ասել միայն լավը:

Նույն շարքից