«Ռեալի» երկրպագուները կարծում են, որ թիմում վատ մթնոլորտը ստեղծել է ավագ Սերխիո Ռամոսը: Այս մասին հայտնում է Football Espana-ն` հղում անելով Cadena SER-ին:
Արքայական ակումբի երկրպագուների ակտիվ մասն արդեն որոշում են կայացրել, որի համաձայն, առաջիկա հանդիպումների ընթացքում սուլելու են Ռամոսին:
Սերուցքայինների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել երկրպագուների հետ, որպեսզի մինչև նոյեմբերի 3-ը հնարավոր լինի հարթել խնդիրը: Այդ օրը Արքայական ակումբը հանդիպելու է «Վալյադոլիդի» հետ: