Տնտեսություն 

Գանձապետարանի թանկարժեք իրերը չեն վաճառվելու

analitik.am

ՀՀ կառավարությունը աճուրդի չի հանելու և չի վաճառելու գանձապետարանում գտնվող թանկարժեք իրերը՝ ոսկի, ադամանդ, մարգարիտ և այլն: Այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ օրակարգի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 880-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը սխալ բացատրություն է ստացել մամուլում:

 

«Այս որոշման իմաստն է չվաճառել թանկարժեք իրերը, նախկինում կար նման որոշում, չէին կատարել, քանի որ միջազգային շուկայում գները նվազել են: Այսօր ֆիքսում ենք, որ այս պահին չենք վաճառում»,-ասաց նախարարը:

 

Նշենք, որ «թյուրըմբռնված» որոշման նախագծում նշված է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2012-2013 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 880-Ն որոշման «այսուհետ Որոշում» վերնագրում և ամբողջ տեքստում «2012-2013 թվականների» բառերը փոխարինել «2014-2015 թվականների» բառերով:

Նույն շարքից