Տնտեսություն 

Բնապահպանության նախարարն ընդունել է Արշալույս Ճգնավորյանին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված UNIDO-ի առաքելությանը և ծրագրերին առնչվող հարցեր։ Տիկին Ճգնավորյանը կիսվել է ոլորտում ունեցած իր աշխատանքային հարուստ փորձի որոշ դրվագներով։

Բնապահպանության նախարարը բարձր է գնահատել հյուրի մասնագիտական գործունեությունն ու փորձը և կարևորել դրանց ներդնումը Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման գործընթացներում։

Նույն շարքից