Տնտեսություն 

Ցորենի ներկրման ծավալների նվազման միտումը հիմնավորված է. ԳՆ

analitik.am

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն ցորենի ներկրման ծավալների մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունն այսօր խնդրո առարկայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ նշված է.

«Փաստն ինքնին ուրախալի է, քանի որ այն վկայում է ներկրումների փոխարեն տեղական արտադրության ծավալներն ավելացնելու մասին: Ցորենի ներկրումների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թվականին ներկրումների ծավալը աննախադեպ բարձր է եղել և այն գերազանցել է 2008-2012թթ ներմուծման միջին տարեկան մակարդակը՝ 107.5 հազ. տոննայով:

Ներկրումների ծավալի նվազմանը նպաստել է նաև այն, որ սերմնաբուծության և սերմապահովության բնագավառում իրականացված պետական ծրագրերի արդյունքում, 2012-2013 թվականներին հանրապետությունում համապատասխանաբար արտադրվել է 243.1 և 306.6 հազար տոննա ցորեն, որը գերազանցում է 2011 թվականի արտադրության ծավալը 8.5 և 36.8 տոկոսներով:

Ուստի և ցորենի ներկրման ծավալների նվազման միտումը, որին անդրադարձել են առանձին լրատվամիջոցներ, հիմնավորված ու օրինաչափ է»:

Նույն շարքից