Հայտնի են դարձել «Ֆլամենգոյից» Վինիսիուս Ժունիորի «Ռեալ» տեղափոխության մանրամասները:
Ինչպես հայտնում է Cadena Cope-ը, բրազիլացուն իր շարքերում ցանկացել է տեսնել նաև «Բարսելոնան», որի հետ բրազիլացին նույնիսկ պայմանավորվածություն է ունեցել, սակայն Արքայական ակումբը խանգարել է կատարվելիք տրանսֆերին:
Այն բանից հետո, երբ «Ռեալը» հայտնել է իր հետաքրքրվածության մասին, երիտասարդ տաղանդի տրանսֆերային գինը նախկին ակումբը հասցրել է 61 միլիոն եվրոյի: Հենց այդքան գումարով է Ժունիորը տեղափոխվել Մադրիդ: