Տնտեսություն 

Fitch-ի փորձագետները հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարի հետ

analitik.am

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին, այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

 

Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:

 

Նախարարի հետ քննարկումների առանցքում եղել է պետական ֆինանսների կառավարման համակարգը իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով:

 

Փորձագետների հետ զրույցում անդրադարձ է եղել այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:

 

Վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-:

Նույն շարքից