Տնտեսություն 

Թուրքական լիրայի անկումը դոլարի և եվրոյի հանդեպ արագանում է

analitik.am

Թուրքական լիրան արագացրել է անկումը եվրոյի եւ դոլարի հանդեպ չնայած երկու տարվա ընթացքում առաջին ուղղակի միջամտությանը Կենտրոնական բանկի կողմից, ինչը վկայում է շուկաների աճող անհանգստության մասին Թուրքիայում քաղաքական ճգնաժամի պահպանության կապակցությամբ: Այդ մասին գրում է ֆրանսիական «Libération»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Թուրքիայի դրամավարկային կառույցը, որը տոկոսադրույքները չբարձրացնելու իր որոշումից երկու օր անց ուժով միջամտեց, երբ ազգային արժույթը մոտեցավ 2,30 լիրա մեկ դոլար դիմաց նիշին ու հատեց 3,13 լիրա մեկ եվրոյիա դիմաց փոխարժեքը՝ գրանցելով նոր ռեկորդներ: Այս արտակարգ օպերացիան մի քանի ժամով դադարեցրեց լիրայի անկումը: Սակայն առեւտրային շրջանի ավարտին թուրքական լիրան դարձյալ սկսեց անկում ապրել:

Նույն շարքից