Տնտեսություն 

Ձկնաբուծությունը Հայաստանում շարունակում է վտանգված մնալ. Արթուր Աթոյան

analitik.am

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում ձկնաբուծությունը շարունակում է վտանգված լինել։

 

«Ամբողջ աշխարհում պետական մակարդակով դրամաշնորհներ են տրամադրվում ձկնաբուծությանը: Սակայն մենք հիմա այնպիսի իրավիճակ ունենք, որը սպառնում է ձկնաբուծության վերացմանը»,- ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ թեև Հայաստանը լեռնային երկիր է, այստեղ զբաղվում են ձկնաբուծությամբ, ինչը աշխարհի համար զարմանալի է: Ոլորտում այսօր ուղղակիորեն ընդգրկված է 15 000 մարդ, և մոտ 34 000 մարդ անուղղակիորեն աշխատում է և կապ ունի ոլորտի հետ:

 

«Հիմա մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք կինոարտադրողների ուժերից վեր են»,- ընդգծեց նա՝ վկայակոչելով իր տեղեկությունները, որ արտադրական նշանակության համար մոտ 43 հորերից 14-ը փակվել են, ինչը ազդում է այս ոլորտի զարգացմանը վրա։

 

«Իսկ ինչքան ջրային քանակությունները քիչ են, այնքան արտադրության ծավալները նվազում են»,– ասաց նա:

 

Արթուր Աթոյանը բողոքեց նաև ՀՀ բնապահպանության նախարարությունից. «Մի կառույց, որն ամբողջ օրը մտածում է ինչպես բարդություններ ստեղծել ձկնաբուծության համար, այդ դեպքում ինչո՞ւ դիմենք նրանց: Ընդամենը ունենք մի Գյուղնախարարություն, որն իր ուժերի սահմաններում փորձում է ինչ-որ կերպ օգնել»:

Նույն շարքից