Տնտեսություն 

Ճապոնիան արձանագրել է առևտրային հաշվեկշռի ռեկորդային պակասորդ

analitik.am

Ճապոնիան անցած տարի արձանագրել է առևտրային հաշվեկշռի ռեկորդային պակասորդ, քանի որ ներկրվող էներգակիրների ծավալի աճն ու թույլ իենը (Ճապոնիայի ազգային արժույթ) կտրուկ ավելացրել են ներկրման ընդհանուր ծավալը՝ արժեքային արտահայտմամբ։

 

Ինչպես հայտնում է Вести-ն՝ հղում կատարելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը, պակասորդը կազմել է 11.5 տրլն իեն (113 մլրդ դոլար), ինչը մոտ 2 անգամ գերազանցում է 2012թ. պակասորդը։

 

Առևտրային պակասորդն անընդմեջ նկատվում է արդեն 18 ամիս, իսկ ավելի մեծ ծախսերը ներկրման ու ցածր ցուցանիշներն արտահանման ծավալների մեծացման հարցերում կարող են բացասական ազդեցություն ունենալ աշխարհում 3-րդ խոշոր տնտեսության վերականգնման վրա։

Նույն շարքից