Կոնստանտին Մալոֆեևը Լոնդոնի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ВТБ բանկի, այդ մասին ռուսական Ведомости պարբերականին պատմել է բրիտանական դատարանում կողմերի միջև նախկինում ծագած դատական գործի մասնակիցներից մեկը:
Նրա տվյալներով՝ խոսքը 600 միլիոն դոլարի շահույթի փոխհատուցման մասին է, որից Մալոֆեևը կարծիքում է, որ զրկվել այն պատճառով, որ իրեն պատկանող Ростелеком-ի բաժնետոմսերի փաթեթը գտնվում էր կալանքի տակ ВТБ-ի հայցով և ինքը չի կարողացել մասնակցել Ալիշեր Ուսմանովի Garsdale հոլդինգի ստեղծմանը:
Մալոֆեևը հաստատել է այդ տեղեկությունը և հայտնել, որ հայցը ներկայացվել է դեռ 2013 թվականի հունիսին:
ВТБ-ի ներկայացուցիչ Վադիմ Սուխովերխովը չի մեկնաբանություն չի տվել Մալոֆեևի հայցի առնչությամբ:
Մալոֆեևը, որպեսզի անգլիական դատարանին համոզի, որ Garsdale-ի հետ չկայացած գործարքին չմասնակցելով ինքը զրկվել է հնարավոր շահույթից, ստիպված կլինի ապացուցել, որ այդ գործարքն իրականում պլանավորվել է, ասել է Sameta իրավաբանական ընկերության կորպորատիվ պրակտիկայի ավագ իրավաբան Մարգարիտա Սոլոգուբենկոն:
Հնարավոր է, որ լոնդոնյան դատավորը չբավարարվի Ուսմանովի ներկայացուցչի՝ ԶԼՄ-ներում տպագրված պաշտոնական հայտարարություններով, այլ պահանջի, որպեսզի դատարանին ներկայացվի, օրինակ՝ մտադրությունների մասին ստորագրված հուշագիրը, ավելացրել է Մարգարիտա Սոլոգուբենկոն։
Ի վերջո, եթե անգամ ապացուցվի, որ ВТБ-ի հայցի պատճառով Մալոֆեևը զրկվել է հնարավոր շահույթից, հայցվորը ստիպված կլինի ապացուցել գումարի չափը: