Տնտեսություն 

Եկամտային հարկը նվազեցվում է միայն բարձր աշխատավարձ ստացողների համար

Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի մասով կիրառել համահարթ հարկերի գանձում՝ հարկելով աշխատավարձի 23 տոկոսը: Ինչքանո՞վ է այս մոտեցումն արդարացված: Այսպես.

Ներկայումս գործող ՀՀ օրենսդրությամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Ա. մինչև 150,000 դրամի դեպքում հարկվում է 23 տոկոս

Բ. 150,000- ից մինչև 500,000 դրամ (150000-ի 23 տոկոսը, իսկ գերազանցող մասի համար 28 տոկոս)

Գ. 500,000 դրամը գերազանցելու դեպքում (150000-ի 23 տոկոսը, իսկ գերազանցող մասի համար 28 տոկոս՝ մինչև 500,000 դրամ, իսկ 500,000-ից ավելի մասով էլ հարկվում է 36 տոկոսով)
(ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 150, 1․ 1 մաս):

Վերոնշյալ սանդղակից պարզ է դառնում, որ եկամտային հարկի դրույքաչափը բարձրանում է ըստ ստացված եկամուտների՝ որքան բարձր է աշխատավարձն, այնքան շատ է եկամտային հարկի տոկոսադրույքը։

Եթե կատարվի եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն և բոլորը հարկվեն 23 տոկոսով, ապա դա շահավետ է միայն բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար՝ այսինքն 150,000 դրամից ավել աշխատավարձ ստացող մարդկանց համար։ Հետաքրքիր է՝ արդյոք կառավարությունը կատարել է վերլուծություն.

1․ Բնակչության քանի՞ տոկոսն է ստանում 150,000 դրամից բարձր աշխատավարձ, և քանի տոկոսն ավելի բարձր։

2․ Ո՞ր հատվածի համար է ավելի անհրաժեշտ կատարել եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն՝ 150,000 դրամից բարձր ստացողների՞ համար, թե՞ 150,000 դրամից ցածր ստացողների համար։

Օրինակ (ոչ թե նվազեցնել միայն բարձր աշխատավարձ ստացող անձանց եկամտային հարկը, այլև՝ 150,000 ՀՀ դրամից ցածր աշխատավարձ ստացողներինը ):

3․ Ընդհանրապես, ինչպե՞ս է հիմնավորվում այն, որ եկամտային հարկի դրույքաչափը պետք է լինի հենց 23 տոկոս։

Եվ ամենակարևորը՝ եթե կառավարությունն ի վիճակի է նվազեցնել բարձր աշխատավարձ ստացող անձանց եկամտային հարկը, ապա ինչո՞ւ դրա փոխարեն չի նվազեցնում ցածր աշխատավարձ ստացող անձանց եկամտային հարկի չափը:

Գոռ Հովհաննիսյան

  • 114
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    114
    Shares

Related Articles