Տնտեսություն 

Հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 մլն դրամից

analitik.am

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այսօր կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել սուբվենցիայի ծրագրային ութ հայտերից վեցը՝ ներկայացված Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Փամբակ, Շիրակի մարզի Սարապատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքների կողմից։ Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 մլն դրամից՝ շուրջ 33 մլն պետական բյուջեից արվող համաֆինանսավորմամբ։

Ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից 2018 թվականի երկրորդ կիսամյակում հավանության են արժանացել 90 հայտեր։ Այդ 90 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,45 մլրդ ՀՀ դրամ, որից համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1,34 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ։

Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը նպատակ ունի ապահովել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը` նպաստելով ՀՀ համայնքների ճանապարհների, հրապարակների, հանրային զբոսայգիների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:

Նույն շարքից