Սպորտ 

Մի կծիր ձեռքը, որը քեզ կերակրել է. Յունայթեդի երկրպագուները` Ռոնալդուին

analitik.am

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն նշել է իր գոլը, ինչով զայրացրել է կարմիր սատանաների երկրպագուներին:

«Ռոնալդուն մեզ գոլ խփեց և ուրախացավ: Նա առաջին անգամ է նման բան անում հեռանալուց հետո: Աստված կա»,-գրել է երկրպագուներից մեկը:

«Մի կծիր ձեռքը, որը քեզ կերակրել է»,-գրել է մեկ այլ երկրպագու:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով` անգլիացիների հաղթանակով:

 

Նույն շարքից