Տնտեսություն 

Դա ձեր ինչ գործն է. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը` ընկերության աշխատավարձերի մասին

analitik.am

Ես բոլոր թվերը ներկայացրել եմ ՀՀ Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովին, հնարավոր է, թե` ոչ, կասի հանձնաժողովը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը` պատասխանելով հարցին` հնարավոր է արդյոք գազի գինն իջեցնել, թե` ոչ:

Թադևոսյանի խոսքերով, է «Գազպրոմ Արմենիա»-ում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Նա նաև չպատասխանեց հարցին` թե հնարավոր է արդյոք, որ նշյալ խնդիրներով պայմանավորված գազը թանկանա:

Հարցին, թե կա առհասարակ հնարավորություն ինչ-որ կերպ գազն էժանացնելու համար, ընկերության գլխավոր տնօրենը նշել է. «Դուք խնդիրը դնում եք իջեցման վրա: Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայել, որպեսզի իջեցնենք, դա մոտեցում է, որ պետք է հասկանանք: Իսկ եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկել»:

Ինչ վերաբերում է ընկերության աշխատակազմի աշխատավարձերին, Թադևոսյանը հայտարարեց, որ միջին աշխատավարձը 227 հազար է. «Դա ձեր ինչ գործն է, թե տնօրենը որքան աշխատավարձ է ստանում: Աշխարհում կոռեկտ չէ աշխատավարձի չափի մասին հարց տալը»:

Թադևոսյանը բացառեց, որ ընկերությունում շռայլություներ են թույլ տրվում:

Նույն շարքից