Տնտեսություն 

Google-ի մաքուր շահույթը IV եռամսյակում կազմել է 3.38 մլրդ դոլար

analitik.am

Google որոնողական հսկայի եռամսյակային արդյունքները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Նշվում է, որ վճարովի «քլիքների» (Paid clicks. թե որքան են օգտատերերը սեղմել գովազդային հայտարարության վրա) թիվն ավելացել է 31 տոկոսով, սակայն մեկ «քլիքի» արժեքը նվազել է 11 տոկոսով: Մեկ տարում գովազդից Google-ի եկամուտն աճել է 16 տոկոսով՝ հասնելով 50.58 միլիարդ դոլարի: Չորրորդ եռամսյակում եկամուտը գովազդից հասել է 14 միլիարդ դոլարի, ինչը կազմում է եռամսյակային եկամտի 83 տոկոսը: Այս մասին հայտնում է Vesti-ն

Կորպորացիայի ընդհանուր եկամտի ծավալն անցած տարվա չորրորդ եռամսյակում կազմել է 16.86 մլրդ դոլար, ինչը 17 տոկոսով գերազանցում է 2012-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշը: 

Google-ի հիմնական բիզնեսի եկամուտն ավելացել է եռամսյակում 22 տոկոսով՝ 12.91 մլրդ դոլարից հասնելով 15.7 միլիարդի: Եկամուտը գործընկերային կայքերից կազմում է 3.52 մլրդ դոլար:

2013-ի չորրորդ եռամսյակում մաքուր շահույթը կազմել է 3.38 մլրդ դոլար՝ անցած տարվա 2.89 միլիարդ դոլարի դիմաց: 

Ֆինանսական արդյունքների ներկայացման ֆոնին որոնողական հսկայի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 1.5 տոկոսով՝ հասնելով 1143 դոլարի:

Նույն շարքից