Սպորտ 

Ես նախընտրում եմ սեքսը. Գվարդիոլան պատասխանել է Դանի Ալվեշին

analitik.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի հայտարարությանը, ով յուրահատուկ կերպով գովեստի խոսքեր էր ասել իր նախկին մարզչի հասցեին: Վերջիններս միասին աշխատել են «Բարսելոնայում»:

Բրազիլացին մասնավորապես հայտարարել էր, որ Գվարդիոլայի հետ աշխատելը սեքսով զբաղվելուց լավ է:

Պեպը ետ չի մնացել իր նախկին սանից հայտարարելով` «Ես նախընտրում եմ սեքսը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է գաղտնիքը, ինչու են բոլոր նախկին  ֆուտբոլիստները գովեստի խոսքեր ասում իր հասցեին, Պեպը նշել է, որ կարող է երկար ցուցակ կազմել, թե որ ֆուտբոլիստներն ունեն հակառակ տեսակետը:

Նույն շարքից