Տնտեսություն 

2013-ին պլանշետների վաճառքի ծավալն աճել է 50.6 %-ով

analitik.am

2013 թվականին պլանշետների վաճառքը, 2012-ի համեմատ, աշխարհում ավելացել է 50.6 տոկոսով՝ հայտնել է IDC գործակալությունը: Ընդհանուր առմամբ իրացվել է 217.1 մլն պլանշետ, որից 76.9 միլիոնը՝ չորրորդ եռամսյակում:

Apple-ը շարունակում է գերիշխել պլանշետների շուկայում: Անցած եռամսյակում ընկերությունն իրացրել է 26 մլն iPad՝ շուկայում ստանալով 33.8 տոկոս մասնաբաժին: Ամերիկյան կորպորացիային հաջորդում է հարավկորեական Samsung-ը, որը չորրորդ եռամսյակում իրացրել է 14.5 մլն սարք (18.8 տոկոս մասնաբաժին շուկայում): Եռյակը եզրափակում է Amazon.com-ը (5.8 մլն, 7.6 տոկոս): Այս մասին հայտնում է Vesti-ն:

Նշվում է, որ պլանշետների շուկայի աճի տեմպերի դանդաղում է նկատվում զարգացած երկրներում, ինչն առաջին հերթին կհարվածի Apple-ին: Ամերիկյան ընկերությունն ըստ ամենայնի չի կարող մրցակցել զարգացող երկրների շուկայում, քանի որ այնտեղ սպառողներն ուշադրություն են դարձնում գնին: Այնտեղ կգերիշխեն տեղական ընկերությունները: Չինական Lenovo-ն 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2013-ի չորրորդ եռամսյակում վաճառքի ծավալը մեծացրել է 325 տոկոսով՝ 800 հազար պլանշետից հասցնելով 3.4 միլիոնի:

Նույն շարքից