Երեկ Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկներ՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։
Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։
Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստն առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտն ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ և փախուստով։
Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ն Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը:
ՖԱՖ
Նշենք, որ Գեորգի Կարախանյանը հանդիպել է ռուսաստանցի Տիմուր Նագիբինի հետ: Վերջինս մարտի ընթացքում մրցավարի կողմից մարտը դադարեցնելուց հետո հարվածել է հայազգի մարզիկին, ինչից հետո միայն մեծ ջանքերի շնորհիվ ծեծկռտուք չի սկսվել:
Ռուսաստանը ներկայացնող մարզիկին տեխնիկական պարտություն է գրանցվել ոչ մարզական վարքի համար:
https://youtu.be/uf1Z113roMA