Տնտեսություն 

Ցանցահենները գողացել են Yahoo!-ի օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը

analitik.am

Ամերիկյան Yahoo! ընկերությունը ծանուցել է իր փոստային ծառայության օգտատերերի նկատմամբ ցանցահենային հարձակման և գաղտնաբառերի գողության մասին:

Tumblr սոցցանցի ընկերության բլոգում հայտնված հայտարարության մեջ ասվում է համակարգված հարձակման մասին, սակայն տուժած փոստային օգտահաշիվների թիվը չի հստակեցվում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Ընկերությունը նշում է, որ մուտքաբառերն ու գաղտնաբառերը, որոնք կիրառվել են հարձակման համար, ենթադրաբար գողացվել են ոչ թե Yahoo-ի համակարգից, այլ կողմնակի կազմակերպության տվյալների բազայից:

Ընկերությունը ձեռնարկում է անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ ծառայությունները նոր հարձակումներից զերծ պահելու համար:

Yahoo փոստային ծառայությունը, փորձագետների տվյալներով՝ աշխարհում ժողովրդականությամբ երկրորդն է՝ Google-ի Gmail-ից հետո: Աշխարհում դրա օգտատերերի թիվը կազմում է մոտ 273 մլն:

Նույն շարքից