Սպորտ 

Հայ սամբիստները երեք մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

2018 թվականի նոյեմբերի 8-11-ը Բուխարեստում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երեք մեդալ:

Մարզական սամբո մրցաձևում 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է առաջնության արծաթե, 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մարտական սամբո մրցաձևում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ: Սամբոյի ՀՀ հավաքականը մրցավայր էր մեկնել թիմի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ:

Նույն շարքից