Տնտեսություն 

ԱԺ փոխխոսնակն առաջարկում է ներդրումները ձախողած չինովնիկներին ստիպել անձնական միջոցներից վճարել

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն առաջարկում է մեխանիզմ մտածել, որով հնարավոր կլինի ստիպել չինովնիկներին սեփական գույքով և անձնական միջոցներով փոխհատուցել վնասը, եթե իրենց վատ գործունեության պատճառով ներդրումներ են ձախողվել:

Այս մասին Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչը խոսեց այսօր` նոյեմբերի 13-ին, խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` դիմելով հարցի զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին:

Նախարարի պաշտնակատարը նշեց, որ այսօրվա գործող իրավակարգավորումների շրջանակներում դա կարելի է որպես առաջարկություն վերցվել իրավակարգավորումները վերանայելու ուղղությամբ, սակայն իրեն հայտնի չէ որևէ մեխանիզմ, եթե դրա տակ չկա չարամտություն:

Նույն շարքից