Տնտեսություն 

Հուսով եմ, որ մեր ժողովուրդը փետրվարի 1-ից կունենա այն սակագինը, որն այս փուլում իսկապես անհրաժեշտ է․ Միքայել Մելքումյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում նիստի ժամանակ ԱԺ-ում ստեղծված գազի և էլեկտրաէներգիայի հարցերի քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հրավիրված նիստի ընթացքում բացահայտվել են այն ռեզերվների մի մասը, որով արդեն կարող ենք արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կլինի․ «Սա ոչ պոպուլիստական հայտարարություն է, սա հստակ հայտարարություն է, որովհետև և՛ նախարարը, և՛ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի ղեկավարն արձանագրեցին, որ ռեալ կան այն գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականացնել»:

Մելքումյանը նշեց նաև, որ հաջորդ շաբաթվա կեսերին, Քննիչ հանձնաժողովը կկազմակերպի մամուլիս ասուլիս․ «Մամուլի ասուլիսի ժամանակ, մենք հստակ հաշվարկներով կնշենք, թե որ ռեզերվների, և որ աղբյուրների հաշվին կարող ենք այդ իջեցումն ապահովել: Խոսքը չի գնում միայն սահմանի վրա գազի սակագնի իջեցման մասին, որովհետև առաջին անգամ կարողացանք համերաշխ աշխատել կառավարության մեր գործընկերների հետ, և նրանք համաձայնվեցին ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք անհերքելի են: Այսինքն, կան երևույթներ, որոնց հաշվարկներով նայում ենք, և արձանագրում և՛ կորուստների, և՛ շահութաբերության, և՛ ուռճացված մասով, և բոլոր այն խնդիրների մասով, որոնք տարիների արդյունքում  կամ հետևանքով են եղել: Հուսով եմ, որ մեր ժողովուրդը փետրվարի 1-ից կունենա այն սակագինը, որն այս փուլում իսկապես անհրաժեշտ է»:

Նույն շարքից