Սպորտ 

Մեկնարկեցին Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունները Ա և Բ խմբերում

analitik.am

Նոյեմբերի 10-ին և 11-ին մեկնարկեցին Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունները Ա և Բ խմբերում: «Անի-1» թիմը 9:0 հաշվով հաղթեց «Գոլզ-Գորիսին», ԱՖԴ-Հոմենմենը պարտության մատնեց «Արփիին» 13:1 հաշվով, իսկ «Գյումրին» 3:2 հաշվով առավելության հասավ «Անի-2»-ի նկատմամբ:

Բ ենթախմբում «Գյումրի-2»-ը գերազանցեց «Գյումրի-3»-ին 9:1 հաշվով, «Անի-3»-ը հաղթեց «Գոլզ-Եղեգնաձորին» 2:1 հաշվով, իսկ «Թեղենիսը» պարտության մատնեց «Թխաձոր-աղջիկներ» թիմին 3:0 հաշվով:

Նույն շարքից