Տնտեսություն 

2014-ին Ռուսաստան կմատակարարվի 30 մլն շիշ գինի

analitik.am

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին 2014-ին իր գերատեսչության գլխավոր խնդիրն է համարում 2013-ին վրացական գինիների արտահանման պահանջարկի պահպանումը, գրում է НТВ-ն։

 

«Ընթացիկ տարում գլխավորն արտահանման շուկաներում վրացական գինիների ներկայության կայունությունը պահպանելն է, այդ թվում նաև՝ Ռուսաստանում»,- ասել է Դավիթաշվիլին։

 

Նա նշել է, որ նախորդ տարին ռեկորդային է եղել վերջին տարիների ընթացքում, ինչպես խաղողի արտադրության, այպես էլ նրա մշակման և գինու արտահանման համար։

 

Դավիթաշվիլին նշել է, որ 2013-ին Վրաստանում հավաքվել է մոտ 145 հազ. տոննա խաղող, որից մշակվել է ավելի քան 100 հազ. տոննան, ինչը կրկնակի է 2012-ի համեմատ։

 

Նրա խոսքով՝ արտահանվել է 47 մլն շիշ բնական խաղողի գինի՝ կրկնակի ավելի, քան 2012-ին։ Ռուսաստան, որի շուկան 7-ամյա ընդմիջումից հետո վերաբացվել է վրացական գինու համար, մատակարարվել է մոտ 22 մլն շիշ գինի։

 

Դավիթաշվիլիի կանխատեսումներով՝ վրացական գինու արտահանումն այս տարի կկազմի 50 մլն շիշ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա հույս ունի, որ այդ շուկա կարտահանվի մոտավորապես 25-30 մլն շիշ գինի։

Նույն շարքից