Տնտեսություն 

Մերկելը 2013թ.-ի ամենաազդեցիկ կին է ճանաչվել. Forbes Woman

Forbes Woman ամսագրի վարկանիշով՝ 2013թ.-ի ամենաազդեցիկ կին է ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Եվրամիության երկաթե լեդին», որի ուսերին եվրոյի կայունության պատասխանատվությունն է, Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլերն է, որն արդեն երրորդ անգամ է վերընտրվել և չորրորդ անգամ է գլխավորում «ամենաազդեցիկ կանանց» վարկանիշային աղյուսակը։

 

«Տասնյակում» են հայտնվել նաև դերասանուհի Անջելինա Ջոլին, որն անցյալ տարի ինքնակամ հեռացրել էր կրծքագեղձը՝ քաղցկեղի հակում ունենալու պատճառով, և Քեյթ Միդլթոնը, որը լույս աշխարհ է բերել Մեծ Բրիտանիայի գահաժառանգին։

 

Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են կանայք՝ աշխարհի տարբեր երկրներից. այս անգամ աղյուսակը կազմողները նրանց տարբեր հորիզոնականներում չեն «բաժանել» և միայն առանձնացրել են առաջատար Մերկելին։

 

Մերկելի կենսագրության ընդհանուր գծերը շատերին է ծանոթ, սակայն նրա անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նրա գործընկերներն ու հակառակորդները կանցլերի հաջողությունը պայմանավորում են նրա մասնագիտական պատրաստվածությամբ, ժողովրդին մոտ լինելով և ֆինանսական և նյութական հավակնությունների բացակայությամբ։

Նույն շարքից