Վարչապետի հետ իմ պաշտնովարման շարունակության մասին հարցի մասով քննարկում չի եղել, սակայն դա չի նշանակում, որ ես անփոխարինելի եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` խոսելով իր հետագա պաշտոնավարման մասին:
Անանյանը նշեց, որ իր ցանկությունն այդ մասով նշանակություն չունի և ինքը միշտ պատրաստ է հաշվի նստել վարչապետի ցանկացած որոշման հետ` միևնույն ժամանակ հավելելով, որ իր մասնագիտությամբ կարող է ցանկացած տեղ աշխատել:
Ինչ վերաբերում է այս կամ այն բնագավառին արտոնություններ տալուն, պարոն Անանյանը հայտնեց, որ որոշում կայացնողը ՊԵԿ-ը չէ, ՊԵԿ-ը վարչարարն է, սակայն եթե կառավարությունը որոշում է նման արտոնություններ տալ, հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվում: