Տնտեսություն 

Աստանայում կայացել է էներգախնայողության առաջին միջազգային համաժողովը

analitik.am

Համաժողովի ընթացքում քննարկվել են արդյունաբերության էներգաարդյունավետության, քաղաքային միջավայրի և բնակարանային ծառայությունների և կոմունալ ծառայությունների, էներգաարդյունավետության սերտիֆիկացման և մակնշման վերաբերյալ կարևոր հիմնահարցեր:

Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, բիզնես կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ: Ելույթ ունենալով  համաժողովում «Էներգախնայողության և էներգաարդյունավետության ներկա քաղաքականությունը Հայաստանում» թեմայով՝ Տիգրան Արզումանյանը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարևորագույն միջոցառումներն ու աշխատանքները:

Նախարարի տեղակալը մասնակցել է նաև համաժողովի շրջանակում իրականացվող «Վմեստե Յարչե» փառատոնի նախաձեռնության փոխանցման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում փառատոնի կամակերպման հերթական՝ 2019թ. նախաձեռնությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջև, «Վմեստե Յարչե» նախաձեռնությանը միացած ԵԱՏՄ/ԱՊՀ տարածաշրջանի այլ երկրներում մշակել ծրագրեր՝ ուղղված էներգախնայողության հիմնահարցերի իրազեկման բարձացմանը և այդ գործողություններում երիտասարդների ներգրավմանը:

Նշենք, որ էներգախնայողության առաջին միջազգային համաժողովը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակը և Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարությունը:

Նույն շարքից