Միջազգային 

Հայ-վրացական կառավարական հանդիպում

analitik.am

Հայաստանի պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նորընտիր նախագահին և վարչապետինտեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նոյեմբերի 17-ին ներկա են գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։

Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։

Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական  երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանը առնչվող հարցեր:

Գեորգի Մարգվելաշվիլին խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Նույն շարքից