Միջազգային 

Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին ցույց է

analitik.am

Ավելի քան 1000 ցուցարարներ հավաքվել են եգիպտական մայրաքաղաքի Թահրիր հրապարակում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Ըստ գործակալության տվյալների` ցույցը նվիրված է 2 տարի առաջ Կահիրեի բնակիչների և ոստիկանության միջև տեղի ունեցած  բախումների տարելիցին: Ցուցարարները բղավում են հակակառավարական կարգախոսներ, ինչպես նաև` կտրուկ քննադատում գեներալ Աբդել Ֆատտահ ալ-Սիսիին:

Հոկտեմբերի սկզբին Թահրիր հրապարակում հավաքվել էին պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները:
 

Նույն շարքից