Սպորտ 

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

analitik.am

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա:

Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք:

Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա:

Այսօր Հայաստանի հավաքականn կանցկացնի վերականգնողական մարզում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան վաղը:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

Նույն շարքից