Միջազգային 

Վրաստանի Կառավարության կազմը և ծրագիրը ներկայացվել են երկրի խորհրդարան

analitik.am

Վրաստանում Կառավարության կազմը և ծրագիրը պաշտոնապես ներկայացվել են երկրի խորհրդարան՝ վստահություն ստանալու համար: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

Կառավարության ծրագիրն «ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստանի համար» և ապագա Կառավարության կազմը, որում միակ նոր մարդը ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն է, խորհրդարանին ներկայացրել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին:

Կառավարությանը վստահություն հայտնելու հարցը բարձրացվել է խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ: Բյուրոն կորոշի խորհրդարանում նախարարների թեկնածուների հանդիպումների ժամանակացույցը:

Նույն շարքից