Տնտեսություն 

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ՀԷՑ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը անդրադարձ է եղել նշված կազմակերպությունների կողմից ՀԷՑ-ում ֆինանսավորվող վերազինման և արդիականացման ծրագրերին, ինչպես նաև ապագա ներդրումային ծրագրերին, որոնք կնպաստեն  էլեկտրական ցանցերի զարգացմանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է միջազգային հեղինակավոր բորսաների հարթակներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում կատարելու և նոր տեսակի ֆինանսական գործիքներից օգտվելու՝ ընկերության մտադրությունը:

Կարեն Հարությունյանը նաև ներկայացրել է մի շարք օրենսդրական կարգավորումների բացակայությունը,  որի պատճառով բիզնեսը հնարավորություն չունի օգտվելու միջազգային դոնոր կազմակերպությունների նորարարական ֆինանսական գործիքներից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համապատասխան օրենսդրական նաձեռնությանը:

  • 88
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    90
    Shares

Related Articles