Սպորտ 

Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Վադուցում/տեսանյութ/

analitik.am

Նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային չեն, բավականին ցուրտ է: Մարզման ընթացքում ջերմաստիճանն ընդամենը +2 էր:

Երկար ճանապարհից հետո մարզումային ծանրաբենվածությունը մեծ չէր, և մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական բնույթ: Ընդհանուր խմբում մարզվում էին նաև Ջիբրալթարի հանդիպումը բաց թողած Արտյոմ Խաչատուրովը և Լևոն Հայրապետյանը: Մարզմանը չէր մասնակցում միայն Կամո Հովհաննիսյանը, ով հավանաբար բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ հանդիպումը Ջիբրալթարի խաղի վերջնամասում ստացած ծնկի վնասվածքի պատճառով:

Նույն շարքից